5902 դիտում
16:59 14-06-2018
Արմեն Գրիգորյանը ՀՀ-ում Բելառուսի դեսպանին է փոխանցել Հայաստանի մտահոգությունը Ադրբեջանին «Պոլոնեզ» վաճառելու կապակցությամբ
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկի հետ և մտահոգություն է հայտնել Ադրբեջանին զենք վաճառելու հետ կապված: Այս մասին Արմեն Գրիգորյանը գրառում է կատարել Ֆեյսբուքում։
«Այսօր հանդիպեցի ՀՀ-ում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկին։ Դեսպանին փոխանցեցի մեր խորը մտահոգությունն այն կապակցությամբ, որ Բելառուսը, լինելով Հայաստանի բարեկամ երկիր, ունենալով գործընկերային պարտավորություններ, սպառազինություն է վաճառում Ադրբեջանին, դրանով նպաստում է տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին, որը վտանգում է տարածաշրջանում կայունության պահպանմանն ուղղված ջանքերը»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տրածել բելառուսական «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր գնելու վերաբերյալ: «Պոլոնեզի» թեմային է [url=https://shamshyan.com/hy/article/2018/06/12/1098301/]անդրադարձել[/url] նաև Արցախի ՊՆ։
Նմանատիպ նյութեր
11093 դիտում
16:44 12-06-2018
Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ում կբարձրացնի Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը
4122 դիտում
11:48 12-06-2018
Պոլոնեզ․ Բելառուսն Ադրբեջանին զենք է վաճառել Ռուսաստանի օրինակով. «168 ժամ»
Այս բաժնից
823 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
853 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»