211652_close_icon
views-count51142 դիտում article-date 15:46 12-06-2018

Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկայի աշխատակիցներն, այսօր վաղ առավոտից բողոքի ակցիա էին իրականացնում ֆաբրիկայի դիմաց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վերջին երկու օրերի ընթացքում ֆաբրիկայի նոր տնօրինությունն աշխատանքից հետացրել է մոտ 62 աշխատակցի (ըստ տնօրինության տրամադրած տվյալների 32 հոգի): Աշխատակիցները հեռացվել են առանց համապատասխան ծանուցագիր ստանալու և հեռացման պատճառն իմանալու: Ակցիային միացան Նոր Գեղի համայնքի մի շարք բնակիչներ, թռչնաֆաբրիկայի նախկին և ներկա աշխատակիցներ: Ակցիայի մասնակիցները փակել էին գործարանի մուտքն՝ արգելելով տնօրինությանը ներս մտնել, քանի որ վերջինս խուսափել է, անձամբ աշխատակիցների հետ հանդիպել: Տնօրեն Հրաչ Բագրատյանը մի քանի բառով փորձեց ներկայացնել տիրող իրավիճակը, որը չգոհացրերց աշխատակիցներին:Վերջիններս պահանջեցին տնօրենի հրաժարականը, իսկ Հրաչ Բագրատյանը հրապարակավ հայտարարեց, որ կգրի իր հեռանալու մասին դիմումը: Ակցիայի մասնակիցների հետ հանդիպման եկավ նաև Կոտայքի նորանշանակ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Մարզպետը զրուցեց հավաքվածների հետ, և գյուղապետի երեք աշխատակցների, երկու ակտիվիստների ու ԶԼՄ-ների ներկայացուցչի հետ գնաց տնօրենի հետ հանդիպման: Հանդիպման ընթացքում քննարկվեց ներկա իրավիճակը և հետագա անելիքները: Համատեղ որոշում կայացվեց, գործատուին տալ ևս 4 օր ժամանակ իր պլաններն ու հետագա անելիքները հստակեցնելու համար, որից հետո այս անգամ նաև սեփականատերերի հետ նույն կազմով քննարկում կանցկացվի մարզպետարանում , ընդանուր պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով: Արթուր Հովհաննեսյան
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր