39180 դիտում
21:02 15-03-2016
Ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Нива-ն ու Mercedes-ը. 4 վիրավորների մեջ է Արզնի թռչնաբուծական ֆաբրիկայի տնօրեն Մարատ Ջանվելյանի եղբայրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` մարտի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:40-ի սահմաններում Աբովյան –Բյուրեղավան ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջան թաղամասի բնակիչ, 70-ամյա Վանիկ Բոյաղչյանի վարած Mercedes մակնիշի 24 OՏ 528 համարանիշի և Կոտայքի մարզի Արզնի գյուղի 1-ին փողոցի բնակիչ, 63-ամյա Արամայիս Ջանվելյանի վարած Нива մակնիշի 33 ՍT 743 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Нива-ի վարորդ Ա. Ջանվելյանը ձախ ոքտի կոտրվածք հարցականով, իսկ Mercedes-ի ուղևորներ` Աբովյան քաղաքի բնակիչներ, 72-ամյա Ամալյա Միրաքյանը, 68-ամյա Ժենյա Միրաքյանը, 75-ամյա Ռայա Միրաքյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն: Վերջիններս ստացել են ձեռքի կոտրվածք, կրծքավանդակի սալջարդ և գլխուղեղի ցնցում:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի օպերատիվ խումբը` բաժանմունքի պետ Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վաչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը` ավագ քննիչ Էդգար Բալոյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում;
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով` վիրավոր Ա. Ջանվելյանը, ով Արզնի թռչնաբուծական ֆաբրիկայի տնօրեն Մարատ Ջանվելյանի եղբայրն է` տեղափոխվել է Երևանի Էրեբունի բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ Mercedes-ի վարորդն ու ուղևորները մեկնում էին թաղման արարողության, սակայն Нива-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, ստեղծել վթարային իրավիճակ և բախվել Mercedes-ին:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավ որությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3169 դիտում
09:51 19-04-2014
«Արզնի» թռչնաբուծական ֆաբրիկայում տեղի ունեցած սպանությունից նոր հանգամանքներ են ի հայտ գալիս․ Ժողովուրդ