Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Դադիվանք
Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր առավոտյան այցելել է Դադիվանք:
Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել հնագույն վանական համալիրում, այնուհետեւ շփվել այնտեղ գտնվող զբոսաշրջիկների ու այցելուների հետ:
[url=https://shamshyan.com/hy/article/2018/06/13/1098327/]Հիշեցնենք[/url], որ Նախագահ Արմեն Սարգսյանն Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրավերով այսօր առավոտյան մեկնել է Արցախ: