1448 դիտում
16:55 08-02-2022
Ռուս խաղաղապահներն այցելել են Դադիվանք
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի զինծառայողներն այցելել են Դադիվանք վանական համալիր:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը: Դադիվանքի վանահայրը ՌԴ խաղաղապահներին պատմել է համալիրի ստեղծման պատմությունը, որը սկսվել է 12-13-րդ դարերում:
«Այսօր ռուսական խաղաղապահ կոնտինգենտի զինծառայողները եղել են պատմական վայրում՝ Դադիվանք համալիրում: Մենք առնչվեցինք նախնիների պատմությանը, մենք տեսանք, թե ինչպես են մարդիկ գնահատել այդ իրադարձությունը, ինչպես են այսօր գնահատում դա, և տուն վերադառնալիս անպայման կպատմենք այս վայրի մասին մեր երեխաներին, թոռներին և հարազատներին»,- պատմել է ԼՂ-ում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ներկայացուցիչ Յուրի Ռոմանիշինը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ 12-13-րդ դարերի Դադիվանք վանական համալիրը միջնադարյան Հայաստանի ամենախոշոր համալիրներից մեկն է: «Ճարտարապետական համալիրը գտնվում է ծովի մակարդակից 1100 մետր բարձրության վրա: Համալիրը Դադիվանք անվանվել է Սուրբ Դադիի անունով, ով քրիստոնեություն է քարոզել Հայաստանի արևմտյան հատվածում, նա եղել է Թադևոս առաքյալի աշակերտը: Լեգենդի համաձայն՝ համալիրը կառուցվել է Սուրբ Դադիի գերեզմանի վրա»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր
2709 դիտում
09:12 20-01-2021
Ռուս զինծառայողները Հայաստանից Դադիվանք են ուղեկցել ուխտավորների խմբին․ ՌԴ ՊՆ
3431 դիտում
23:44 08-02-2021
Ռուս խաղաղապահները Ստեփանակերտից Դադիվանք են ուղեկցել 28 ուխտավորների
1987 դիտում
20:42 15-02-2021
Ռուս խաղաղապահները հայ ուխտավորներին ուղեկցել են Դադիվանք
Այս բաժնից
1039 դիտում
23:19 27-01-2025
Էրդողանը հանդիպել է Ստամբուլի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդի հետ
871 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր