Ալիև-Պուտին հանդիպում՝ Մոսկվայում
Մոսկվա ժամանած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Հաղորդում է [url=https://ria.ru/economy/20180613/1522619262.html]ria.ru[/url]-ն։
ՌԴ նախագահը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահին սպասում է Ռուսաստանում օգոստոսի 30-ին: Հաղորդում է [url=http://tass.ru/politika/5287255]tass.ru[/url]-ն։
«Ինչ վերաբերում է մեր երկկողմ հարաբերություններին, ապա մենք հիմնարար կերպով կքննարկենք և կզբաղվենք դրանով օգոստոսի 30-ին Ռուսաստան ձեր այցի ընթացքում: Բայց մինչ այդ մեր գործընկերները կպատրաստեն ձեր այցը Ռուսաստան»,- ասել է Պուտինը:
Ալիևը հունիսի 14-ին ներկա կգտնվի Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը:
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/06/13/1098360/]հաղորդվել է[/url], որ բացման արարողությանը ներկա է լինելու նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը: