211652_close_icon
views-count1039 դիտում article-date 16:25 18-05-2023

Մոսկվայում մայիսի 25-ին նախատեսվում է Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանիպում

Մոսկվայում մայիսի 25-ին նախատեսվում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանիպում:

Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում:

«Ռուսական կողմից ստացել ենք առաջարկ՝ ՌԴ նախագահի միջնորդությամբ բարձրագույն մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնել Մոսկվայում՝ մայիսի 25-ին: Եվ մենք ընդունել ենք այդ առաջարկը»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նաև հիշեցրեց, որ վաղը՝ մայիսի 19-ին, Մոսկվայում նախատեսված է նաև Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը:

Նմանատիպ նյութեր