211652_close_icon
views-count114323 դիտում article-date 11:00 14-06-2018

«Դիալաբ» կլինիկական ախտորոշիչ լաբորատորիայի բժշկուհին «Արմենիա» բժշկական կենտրոնի բժիշկներին մեղադրում է իր տղայի մահվան մեջ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանի բնակիչ՝ 71-ամյա Նոնա Հ.-ի ահազանգի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս երեկ ահազանգել է ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ նույն օրը «Արմենիա» բժշկական կենտրոնում իր տղան մահացել է, և ինքը ունի հիմնավոր կասկածներ, որ տղան մահացել է բժիշկների մեղքով։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչը մեկնել է Նոնա Հ.-ի բնակության վայր, սակայն վերջինս հրաժարվել է հաղորդում տալուց։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա հետաքննիչին հայտնել է, որ ինքն աշխատում է «Դիալաբ» ախտորոշիչ լաբորատորիայում՝ որպես բժշկուհի։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր