211652_close_icon
views-count29811 դիտում article-date 14:24 06-02-2019

Որդին հոր մահվան մեջ մեղադրում է «Արմենիա» բժշկական կենտրոնի բժիշկներին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապրատստվում Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ՝ 37-ամյա Ռուբեն Բադալյանի դիմումի փաստով։ Վերջինս երեկ՝ փետրվարի 5-ին, դիմել է տարածքային ոստիկանություն և հայտնել, որ իր հորը՝ 69-ամյա Ենոք Բադալյանին, ծանր վիճակում տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն՝ սրտի կաթված ախտորոշմամբ, որտեղ հայրը մահացել է։ Ռ. Բադալյանը ոստիկաններին հայտնել է, որ մահվան պատճառը եղել է բժիշկների մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելը։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնելու «Արմենիա» ԲԿ-ի պարզաբանումը՝ խնդրի վերաբերյալ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր