172019 դիտում
14:46 14-06-2018
Ողբերգական ավտովթար Երևանում. երիտասարդ վարորդը Ford-ով բախվել է էլեկտրասյանն ու հաստաբուն ծառին. նրան ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, ով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ
Այսօր՝ հունիսի 14-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում Ford Transit մակնիշի 14 AF 004 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է էլեկտրասյանն ու հաստաբուն ծառին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարոդին՝ ում ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարակաան ջոկատի փրակարարները հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է: Փրակարաները օգտագործել են հատուկ տեխնիկա վարորդին ավտոմեքենայից դուրս բերելու համար, քանի որ հարվածի արդյունքում նա արգելափակվել էր ավտոմեքենայում:
Օպերատիվորեն ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աղետների բժշկության կենտրոնի ՊՈԱԿ օպերատիվ խումբը՝ հերթապա բժշկի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Երևանի Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի և ՃՈ ճանապարհատրանստպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանը:
Վթարի մասին Երևաի ՃՈ օպերատիվ կառավամարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արգիշտի Տոնոյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ա. Տոնոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
***
20։10
[color=#CC0000]Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածը Երևանի Նորքի Այգիներ թաղամասի բնակիչ՝ 21-ամյա Էդգար Հայրապետյանն էր ու փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Արգիշտի Տոնոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
[/color]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 81+
81+