19204 դիտում
20:23 14-06-2018
Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. բախվել են Mercedes-ները, որոնցից մեկն էլ արմատախիլ է արել հաստաբուն ծառն ու հայտնվել մայթին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի 3/1 հասցեի դիմաց բախվել են Գյումրու բնակիչներ՝ 18-ամյա Ահարոն Սարգսյանի վարած Mercedes մակնիշի 80 GQ 909 համարանիշի և 47-ամյա Գագիկ Հովհաննեսյանի վարած Mercedes մակնիշի 05 GG 808 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկություների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, իսկ Ա. Սարգսյանը Mercedes-ով բախումից հետո դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել մայթին՝ բախվելով հաստաբուն ծառին, արմատախիլ անելով մեկ ծառ։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանւթյան 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ նույն վաշտի ավագ հետաքննիչ Դավիթ Ասատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+