211652_close_icon
views-count84459 դիտում article-date 10:08 25-11-2018

Կասկադյորական ավտովթար Երևանում. 24–ամյա վարորդը ВАЗ 2112-ով տապալել է հաստաբուն ծառն ու մասամբ հայտնվել մայթին. ծառն էլ վնասել է ընթացող BMW-ն ու Mercedes-ը. բժիշկները պայքարում են 2 վիրավորների կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:40-ի սահմաններում Երևան քաղաքի Ռոստոմի փողոցի բնակիչ, 24-ամյա Ռուդիկ Մելքոնյանը իր վարած ВАЗ 2112 մակնիշի 35 CN106 համարանիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայի թիվ 39 հասցեի դիմաց՝ «Ռիցար» հյուրանոցային համալիրի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հեևանքով վարորդ Ռ. Մելքոնյանն ու նրա ուղևոր, Երևան քաղաքի Քաջազնունու փողոցի բնակիչ, 23-ամյա Լևոն Եսայանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 18 փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ծառին բախվելուց հետո ծառը արմատից տապալվել է, վնասել պողոտայով անցնող էլեկտրական և տրոլեյբուսի լարերը: Ծառն ընկելու ժամանակ վնասել է նշված հատվածով անցնող Երևան քաղաքի Աէրացիա թաղամասի բնակիչ, 25-ամյա Վահան Հակոբյանին պատկանող BMW մակնիշի TT 362 HH համարանիշի ավտոմեքենայի առջևի հատվածը և եթե վարորդը ուշ նկատեր և ճիշտ չկողմնորոշվեր ու չարգելակեր ավտոմեքենան, ապա հաստաբուն ծառը կընկներ նրա ավտոմեքենայի վրա, իսկ հարվածի հետևանքով էլ ինչ-որ ավտոմեքենայի դետալ շպրտվել ու վնասել է հանդիպակաց ճանապարհով երթևեկող Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ, 24-ամյա Գագիկ Բադալյանի կողմից վարած Mercedes մակնիշի 35 XՍ 552 համարանիշի ավտոմեքենայի դիմապակին: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի տեսուչներ Արմեն Գրիգորյանն ու Լյուդվիգ Հարությունյանը, ովքեր մեծ դժվարությամբ էին դեպքի վայրից հեռացնում հետաքրքրասեր քաղաքացիներին, որպեսզի կուտակումներ տեղի չունենան: Օպերատիվորեն ժամանել են նաև կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պատասխանատուները և «Կենտրոն կանաչապատում» ՓԲԸ-ի աշխատակիցները՝ «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության «Երևան էլտրանս» ՓԲԸ-ի և «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևանի ԳԳՄ ծառայողները: Կանաչապատման աշխատակիցները մասնատել են ծառը, որից հետո այն հեռացրել են ճանապարհից: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փախանցել Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Աշոտ Դանիելյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ա. Դանիելյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 114+
114+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր