211652_close_icon
views-count21945 դիտում article-date 09:50 15-06-2018

«Մատիտով» գնահատական. Չեխովի անվան դպրոցում աշակերտներից գումարներ են պահանջում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի խմբագրություն էին ահազանգել մայրաքաղաքի Չեխովի անվան թիվ 55 դպրոցի մի խումբ ծնողներ և դժգոհում էին, որ 8-րդ դասարանից 9-րդ փոխադրված աշակերտներից տնօրինությունը գումարներ է պահանջում: Ըստ ծնողների` դպրոցի փոխտնօրենը հերթով մոտենում է ուսման առաջադիմությամբ աչքի չընկնող աշակերտներին և նրանց հորդորում կա՛մ թողնել դպրոցը, կա՛մ հաջորդ օրը ներկայանալ ծնողի հետ: Ծնողի ներկայությունը փոխտնօրենը բացատրում է այս կերպ. «Մենք դասամատյանում գնահատականներդ նշանակել ենք մատիտով, եթե դպրոցից դուրս ես գալու` գրիչով դրական գնահատական կնշանակենք, իսկ եթե չես ցանկանում հեռանալ, ապա կմնաս նույն դասարանում»: Հիշեցնենք, որ Չեխովի անվան դպրոցում կատարվող անօրինականությունների մասին բազմիցս գրվել է մամուլում, սակայն այստեղ գործող անառողջ բարքերը շարունակվում են, իսկ դպրոցի տնօրինությունը` տնօրեն Գայանե Սարուխանյանի գլխավորությամբ, անպատիժ կերպով շարունակում է իր գործունեությունը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր