Արգենտինան աբորտը թույլատրելու օրինագիծ է ընդունել
Արգենտինայի խորհրդարանի պատգամավորների պալատը հաստատեց օրինագիծ, որը օրինականացնում է աբորտը: Սա կնոջը հնարավորություն կտա ընդհատել հղիությունը մինչեւ 14-րդ շաբաթը: Բացի այդ, նախաձեռնությունը արգելում է բժշկական հաստատություններին հրաժարվել աբորտից: Այժմ փաստաթուղթը կքննարկվի Սենատում, այնուհետև կհանձնվի Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրիի հաստատմանը: Հաղորդում է [url=http://ru.euronews.com/2018/06/15/argentina-vote]euronews[/url]-ը։
«Մեզ հաջողվեց հարթել տարաձայնությունները, միմյանց լսելով և հասկանալով, որ երկխոսությունը մեր ապագայի միակ ճանապարհն է։ Այդ առթիվ՝ շնորհավորում եմ բոլորիս, չնայած գիտեմ, որ բանավեճը կշարունակվի Սենատում»,- ասել է նախագահ Մաուրիսիո Մակրին:
Օրինագծի քննարկումը տևել է ավելի քան 20 ժամ: Զուգահեռաբար խորհրդարանի շենքի դիմաց տեղի է ունեցել երկու ցույց` աբորտի կողմնակիցների և արգելողների: Ներկայում Արգենտինայում հղիության արհեստական դադարեցումը թույլատրվում է միայն բռնաբարության, ինչպես նաև մոր կամ պտղի կյանքի համար սպառնալիքի դեպքում: Այլ դեպքերում աբորտը համարվում է հանցագործություն: