211652_close_icon
views-count34172 դիտում article-date 12:13 15-06-2018

Գևորգ Կոստանյանը հրաժարական է ներկայացրել ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի պաշտոնից. Aysor.am

Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Կոստանյանը հրաժարական է տվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի պաշտոնից։ Պատգամավորը Aysor.am-ին տեղեկացրեց, որ հրաժարականի դիմումը ինքը ներկայացրել է 4 օր առաջ։ ««Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիան Հայաստանի Հանրապետության կողմից 2002 թվականի ապրիլի 26-ին վավերացվելուց հետո 2004 թվականին հիմնադրվեց Մարդու իրավունքնենրի եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունը: Հիմնադրման առաջին օրից մինչ այժմ հանդիսանում եմ ՀՀ կառավարության ներկայացուցիչը եվրոպական դատարանում: Այս տարիներին Հայաստանի Հանրապետությունում բոլորիս ջանքերով անկասկած հսկայական աշխատանք է կատարվել մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում ընդհանրապես և հատկապես Մարդու իրավուքների եվրոպական կոնվենցիայի Հայստանի Հանրապետությում լայնորեն կիրառման ուղղությամբ: 2002-2017 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության վերաբերյալ ՄԻԵԴ-ի քննությանը հանձնված գանգատների թիվը կազմել է 3,416: Այս գանգատներից 1,518-ը ՄԻԵԴ-ը համարել է անընդունելի կամ հանել է իր գործերի ցուցակից: 2018 թվականի հունիսի 14-ի դրությամբ ՄԻԵԴ-ը Հայաստանի Հանրապետության վերաբերյալ կայացրել է 93 վճիռ՝ 88 վարույթներով: 4 վարույթներով ՄԻԵԴ Պալատը կայացրել է 2-ական առանձին վճիռ` ըստ էության և արդարացի հատուցման վերաբերյալ: 1 վարույթով Պալատի վճիռը վերանայվել է Մեծ պալատի վճռով: 88 ըստ էության վճիռներից 84ով ՄԻԵԴ-ն արձանագրել է խախտում, իսկ 4-ով որևէ խախտում չի արձանագրել: Մանրամասներն՝ [url=https://www.aysor.am/am/news/2018/06/15/%D4%B3%D6%87%D5%B8%D6%80%D5%A3-%D4%BF%D5%B8%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6/1429609]այստեղ[/url] Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր