Գևորգ Կոստանյանն ազատվեց ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի պաշտոնից
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Գևորգ Կոստանյանն ազատվել է ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի պաշտոնից:
Վարչապետի համապատասխան որոշման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի N 1751-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգի 7-րդ կետը՝ Գևորգ Կոստանյանին ազատել մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցչի պաշտոնից»:
Նշենք, որ Գ. Կոստանյանը ՀՀԿ ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր: