211652_close_icon
views-count6343 դիտում article-date 17:12 15-06-2018

Ավելացել են պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալները

Հունիսի 15-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից ընդհանուր առմամբ արտահանվել է 67 294 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 33 819 տոննայի դիմաց: Այդ թվում՝ արտահանվել է 14752 տոննա ծիրան` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 26 տոննայի դիմաց: Հայկական թարմ պտուղ-բանջարեղենը հիմնականում արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն՝ շուրջ 64 178 տոննա, մնացածը՝ Վրաստան, Բելառուս, Ղազախստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Իրաք, Իրանի Իսլամական Հանրապետություն, Բելգիա և Ռումինիա: [b]ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր