211652_close_icon
views-count3903 դիտում article-date 15:36 15-06-2018

Հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են դինամիկ և շատ ավելի լավ տեմպերով. Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ հունիսի 15-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն ասել է. «Գիշերը մենք վերադարձանք Մոսկվայից, որտեղ գտնվում էի աշխատանքային այցով: Ուզում եմ ասել, որ արդյունավետ այց ունեցանք և կարող ենք արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են դինամիկ և շատ ավելի լավ տեմպերով, քան ընդունված է կանխատեսել հայկական և ոչ միայն հայկական մամուլում: Կարող ենք արձանագրել, որ մեր հարաբերություններում խնդիրներ չկան և անհրաժեշտ է աշխատել, որպեսզի այն տնտեսական ներուժը, որ ունենք, լիարժեք իրացվի: Իհարկե, այցի արդյունքներով մենք բազմաթիվ նախարարների հետ զրույցներ կունենանք և կլինեն կոնկրետ հանձնարարականներ: Այս պահին ուզում եմ արձանագրել, որ կառավարությունը և առընթեր մարմինները պետք է լրջորեն աշխատեն, որպեսզի կարողանանք մրգի և բանջարեղենի արտահանման ողջ պոտենցիալը լիարժեք օգտագործել, որովհետև Ռուսաստանի շուկան դրա կարիքն ունի: Նաև Ռուսաստանում հույս ունեն, որ մենք լիարժեք մատակարարումները կկարողանանք իրականացնել: Ակնկալում եմ, որ որոշ կառուցվածքային փոփոխությունները, որոնք կապված են օրենսդրության հետ, որևէ նեգատիվ ազդեցություն չեն ունենա այս գործընթացի վրա»:

Նմանատիպ նյութեր