9774 դիտում
16:07 15-06-2018
Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել ԱԺ նախաձեռնությանը
Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել Շրջանառության հարկի շեմը 2019 թվականի հունվարի 1-ից անփոփոխ՝ 115 մլն դրամ թողնելու Ազգային ժողովի պատգամավորների ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը:
Հարկային օրենսգրքի փոփոխություններով 2019 թ.-ի հունվարի 1-ից նախատեսված է շրջանառության հարկի շեմը 115 մլն դրամից դարձնել 58.35 մլն դրամ: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը կբերի բյուջեի եկամուտների նվազեցման: Նախագծի ընդունման հետևանքով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները կարող են նվազել մոտ 11 մլրդ դրամով:
«Առաջարկվում է այս նախագիծը որոշակի տրամաբանությամբ և հիմնավորմամբ, սակայն մեր վերաբերմունքը հետևյալն է, որ այն իր մեջ որոշակի առումով հակադրություններ է պարունակում կառավարության ծրագրային դրույթներից մեկի հետ, դա ստվերի դեմ պայքարն է: Նախագծի ընդունումը կարող է հակադրվել ստվերային շրջանառությունների դեմ պայքարի շրջանակներում իրականացվող քաղաքականությանը։ Նախագծի ընդունումը կարող է ստեղծել գործունեության անհավասար պայմաններ և միջազգային փորձով չհիմնավորված տնտեսական իրավիճակ»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ տնտեսվարող սուբյետները շարունակում են ակնհայտորեն թերհայտարարագրել իրենց իրացման շրջանառությունները՝ անգամ շրջանառության հարկի շեմին մոտենալու և շեմը գերազանցելու որևէ ռիսկ չունենալու պարագայում:
«Առաջարկում ենք ձեռնպահ մնալ այս փոփոխությունից և հունվարի մեկից շրջանառության հարկը սահմանել 58.35 մլն դրամ»,- ասել է Ֆինանսների նախարարը:
Նմանատիպ նյութեր
3771 դիտում
15:46 25-11-2021
Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց կենսաթոշակները բարձրացնելու ընդդիմադիրների նախաձեռնությանը
2025 դիտում
08:23 09-09-2015
Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել Փաշինյանի օրինագծին. «ՀԺ»
979 դիտում
18:29 22-05-2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը
Այս բաժնից
886 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
781 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին