211652_close_icon
views-count3568 դիտում article-date 23:59 15-06-2018

«Վորլդ Վիժն Հայաստան»-ը և ԱՆ-ն առողջապահության ոլորտում համատեղ ծրագրեր են իրականացնելու

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային կազմակերպության ծրագրերի տնօրեն Ժիրայր Էդիլյանի հանդիպման ժամանակ քննարկվել են կազմակերպության ծրագրերն ու նոր ռազմավարությունը: «Վորլդ Վիժն Հայաստան»-ի և առողջապահության նախարարության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որի շրջանակներում իրականացվում են մոր և մանկան առողջության, առողջության առաջնային պահպանմանն ուղղված ծրագրեր: Ուստի, հանդիպման ընթացքում քննարկվել են գործակցությունը սերտացնելու և ծրագրի ընթացքն առավել արդյունավետ դարձնելու հարցեր: Կազմակերպությունը Հայաստանի 6 մարզում շարունակաբար իրականացնում է ծրագրեր՝ ուղղված առավել խոցելի երեխաների կայուն բարեկեցությունն ապահովելուն: Ծրագրի շրջանակներում իրականացվում են համայնքային բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացմանն ուղղված նախաձեռնություններ, ինչպես նաև հանրային իրազեկման միջոցառումներ առողջ սնուցման, երեխայի խնամքի և զարգացման վերաբերյալ: Այս առումով նախանշվել են մոր և մանկան առողջության ոլորտում ընդհանուր անելիքները: Նախարար Թորոսյանը խոստացել է համակարգային որոշ կարգավորումներին զուգընթաց նոր թափ հաղորդել նախանշված ծրագրերին:

Նմանատիպ նյութեր