29218 դիտում
10:15 16-06-2018
ՀՀԿ-ին անդամակցությունը դադարեցնողների թիվը եռապատկվել է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հանրապետական կուսակցությանն անդամակցությունը դադարեցնելու մասին դիմում ներկայացրած քաղաքացիների թիվը երեկվա դրությամբ կազմել է 1․500 հոգի: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:
«Այդքանը գրանցված է: Բայց դեռ աշխատանքներն ընթանում են, մոտ օրերս հստակ պատկերը կունենանք»,- ասել է Թադևոսյանը:
Հարցին, թե ՀՀԿ-ն լքածների մեջ կա՞ն տարածքային կառույցների ղեկավարներ բացի Վարդենիսի կառույցի արդեն նախկին ղեկավար Վ. Խլոյանից, ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահը նշեց. «Մեկ, երկու հոգի էլ կան, բայց նրանք ոչ թե ղեկավարներ են, այլ ղեկավարների տեղակալներ: Ընթացքում անընդհատ շարժ է լինում, մարդիկ իրենց քաղաքական դիրքորոշումն ասում են»:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը հունիսի 1-ի համարում հրապարակել էր, որ ՀՀԿ-ից 600 անձ դուրս է եկել: Փաստորեն, երկու շաբաթվա ընթացքում ՀՀԿ-ին անդամակցությունը դադարեցնողների թիվը եռապատկվել է: Մեկ փաստ էլ. 1500 հոգին հեռացել է՝ գրավոր դիմում ներկայացնելով, բայց շատ ավելի մեծ թիվ են կազմում քաղաքացիները, որոնք հեռացել են ՀՀԿ-ից առանց պաշտոնական այլևայլությունների»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1291 դիտում
07:12 28-02-2024
ՊԵԿ նախագահի տեղակալի կնոջ աշխատավարձը կրկնապատկվել է, մեքենայի արժեքը՝ եռապատկվել. Ժողովուրդ
2355 դիտում
08:40 22-05-2014
Տիգրան Սարգսյանը մոտ ժամանակներս կսառեցնի իր անդամակցությունը ՀՀԿ-ին․ Ժողովուրդ
6053 դիտում
17:46 23-08-2018
Ճարպակալումը ամբողջ աշխարհում գրեթե եռապատկվել է. ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը