211652_close_icon
views-count24155 դիտում article-date 16:36 16-06-2018

Քարդաշյանը չի բացառել ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվելու հնարավորությունը

Հոլիվուդյան ռեալիթի շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը չի բացառել մի օր Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում առաջադրվելու հնարավորությունը: Ինչպես հաղորդում է [url=https://armenpress.am/arm/news/937744.html]«Արմենպրես»[/url]-ը, այս մասին Քարդաշյանը խոսել է CNN-ի «The Van Jones Show»-ի ժամանակ: «Երբեք մի ասա երբեք: Սակայն դա չի նշանակում, որ Քիմն արդեն պատրաստվում է առաջադրվել: Այս պահին ես նման մտադրություն չունեմ»,- ասել է Քարդաշյանը: Նա անդրադարձել է նաև օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ 63-ամյա Էլիս Մերի Ջոնսոնի ազատ արձակվելու փաստին՝ նշելով, որ «դա հաղթանակ էր, որը փոխեց նրա կյանքը»: Թմրամիջոցների չարաշահման համար ցմահ ազատազրկման դատապարտված Ջոնսոնի գործը բոլորի ուշադրության կենտրոնում հայտնվեց այն բանից հետո, ինչ նրան ազատելու կոչով հանդես եկավ Քարդաշյանը, ով այդ հարցով անգամ հանդիպում ունեցավ Թրամփի հետ: Քարդաշյանն առաջիններից էր, որ արշավ էր սկսել Էլիսի ազատ արձակման հարցով՝ սոցցանցերում տեսանյութ տարածելով: Նա իր փաստաբանի հետ այցելել էր Սպիտակ տուն, կապ էր հաստատել նախագահ Թրամփի խորհրդական Ջարեդ Քուշների հետ, ով նաև ԱՄՆ նախագահի փեսան է և ով հանդես է գալիս բանտային բարեփոխումների օգտին: Էլիսին ազատ արձակելուց անմիջապես հետո Քարդաշյանը թվիթերյան իր էջում գրառում էր կատարել, որում ասվում է. «Շատ երախտապարտ եմ Դոնալդ Թրամփին, Ջարեդ Քուշներին ու բոլորին, ովքեր կարեկցանք դրսևորեցին ու չխնայեցին անթիվ ժամեր Էլիս Մարի Ջոնսոնի այս կարևոր պահի համար: Նրան ներում շնորհելը ոգևորիչ է և հուսադրող շատերի համար, ովքեր արժանի են երկրորդ հնարավորության»:

Նմանատիպ նյութեր