89655 դիտում
14:03 17-06-2018
Ողբերգական դեպք Արարատի մարզում. 27-ամյա քաղաքացին տրակտորի և կցորդի կցորդման հանգույցի վրայից վայր է ընկել. նա հիվանդանոցում մահացել է
Երեկ՝ հունիսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Դաշտավան-Դարակերտ դաշտամիջյան ճանապարհին Դարակերտ գյուղի բնակիչ՝ 57-ամյա Լևոն Սարգսյանի վարած «Տ-40» մակնիշի տրակտորով խոտ տեղափոխելու ընթացքում տրակտորի և կցորդի կցորդման հանգույցի վրայից քաղաքացի է ընկել, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվդանդանոց են մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ Մասիսի ոստիկանապետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ հիվադնդանոց տեղափոխվածը Ջրահովիտ գյուղի բնակիչ՝ 27-ամյա Սուրեն Մուսայիլյանն էր, ով գիտակցության չգալով՝ մահացել է։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
1888 դիտում
17:21 27-06-2014
Տրակտորի քարշակին բարձած խոտի հասկերի վրայից ցած է ընկել և մահացել