95112 դիտում
09:43 19-06-2018
Խոշոր ավտովթար-փլուզում Արարատի մարզում. բախվել են Mercedes-ն ու Opel-ը. Mercedes-ն էլ հայտնվել է գազալցակայանի տարածքում, փլուզել պատն ու վնասել Volkswagen-ն ու լիցքավորվող Opel-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունիսի 18-ին, ավտովթար-փլուզում է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի Սայաթ-Նովա գյուղի վարչական տարածքում բախվել են 27-ամյա Հայկ Ա.-ի վարած Mercedes մակնիշի 35 MT 643 համարանիշի և 34-ամյա Ռոման Բ.-ի վարած Opel Astra G մակնիշի 35 ND 643 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից հետո Mercedes-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, հայտնվել ճանապարհի ձախակողմյան հատվածում գտնվող գազալցակայանի տարածք, բախվել գազալցակայանի պատին, փլուզել այն, ինչի հետևանքով Mercedes-ը այնուհետև բախվել է 28-ամյա Սամվել Ե.-ի Volkswagen Golf 35 GV 655 համարանիշի ավտոմեքենային:
Պատի փլուզման հետևանքով էլ ամբողջովին վնասվել է այդ պահին լիցքավորվող 34-ամյա Ռոման Բ-ին պատկանող Opel Astra մակնիշի 35 RՏ 306 համարանիշի ավտոմեքենան:
Բախման հետևանքով Mercedes-ում հրդեհ է բռնկվել ու մինչ կժամաներ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատար Բագրատ Դանիելյանի և հերթապահ Հովիկ Թովմասյանի գլխավորությամբ, գազալցակայանի աշխատակիցները իրենց ուժերով մարել են կրակը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի և փլուզման հետևանքով զոհեր և վիրվորներ չկան:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայակն գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատռու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում հավաքավածներն ասում էին, որ օպերավորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներիայացուցիչները:
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+