152159 դիտում
20:44 03-08-2022
Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Lexus-ը գազալցակայանի մոտ բախվել է լիցքավորվող Opel-ին ու Volkswagen-ին և կողաշրջվել, կա 1 զոհ, 1 ծայրահեղ ծանր վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոտոսի 3-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում Lexus մակնիշի ավտոմեքենան Սևան-Իջևան ավտոճանապարհի 59 կմ հատվածում բախվել է գազալցակայանում կայանված Opel և Volkswagen մակնիշի ավտոմեքենաներին և կողաշրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել գազալցակայանի աշխատակիցները, օպերատիվորեն ժամանած Սևանի հիվանդանոցի բժիշկներն ու ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սևանի հրշեջ-փրկարարները։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը։
Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, ավագ տեսուչ Գեղամ Գրիգորյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է Սևանի քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Արման Բաղդասարյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Անդրանիկ Մխեյանի և Էդգար Դավթյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։
Ֆոտոլագրողը հայտնում է, որ հարվածի արդյունքում գազալցակայանը նույնպես նյութական վնաս է կրել. կոտրվել են անվտանգության հենապատերը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 145+
145+