211652_close_icon
views-count10447 դիտում article-date 10:24 19-06-2018

ՀՀԿ-ն կո՞ղմ է քվեարկելու գեներալ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը երեկ առավոտյան հանդիպել է կուսակիցներից մի քանիսին ու քննարկել իրենց խմբակցության անդամ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ԱԱԾ բացահայտումները: Մասնավորապես, Սարգսյանն իր կուսակիցներին հավաստիացրել է, թե տեղյակ չի եղել Գրիգորյանին վերագրվող արարքից: Ս. Սարգսյանն ասել է, թե չէր ուզենա հավատալ, որ այս ամենը ճիշտ է, բայց և նշել է, թե տեսած կադրերն այլ բանի մասին են վկայում: Այդ հանդիպման ժամանակ էլ քննարկվել է ՀՀ երեկվա հայտարարության տեքստը, որտեղ նշված էր, որ եթե հաստատվի մեղքը, Գրիգորյանը պետք է պատասխան տա: ՀՀԿ-ում երեկ ներքին կարգով համաձայնություն է կայացվել, որ խմբակցության պատգամավորները պետք է կողմ քվեարկեն գեներալ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը: Նշենք, որ այսօր առավոտյան՝ մինչև ԱԺ նիստի մեկնարկը, նախատեսված է ՀՀԿ խմբակցության նիստը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր