211652_close_icon
views-count7228 դիտում article-date 21:36 15-06-2020

«Իմ քայլը» կայացրել է որոշում, թե ինչպես է քվեարկելու Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին, բայց դրա մասին կիմանաք վաղը. Լիլիթ Մակունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2020/06/15/Makunts-lilit/3318320?fbclid=IwAR1ZjSZDSFAXKqmHSHJnTvfUYo015b_37lwid7SKw1WDYDaDOwQQxuFARK4]Tert.am[/url]-ը գրում է. Քննարկել ենք քառօրյայի օրակարգը, իհարկե նաև անդրադարձ է եղել դատախազի միջնորդությանը, որի հետ կապված խմբակցությունը կայացրել է որոշում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Մենք մեր դիրքորոշումը կհայտնենք վաղը՝ ՀՀ գլխավոր դատախազի ելույթից հետո, փակ, գաղտնի քվեարկությամբ»,- ասաց նա: Հարցին՝ որոշումը միաձայն ընդունվե՞ց, Մակունցն ասաց. «Թույլ տվեք այդ մասին մանրամասներ չհայտնել, մենք մեր դիրքորոշումը կհայտնենք վաղը փակ, գաղտնի քվեարկությամբ»: Նա ևս մեկ անգամ հավաստիացրեց, որ ոչ մի քաղաքական գործընթաց չկա այստեղ, և որ դատախազության ներկայացրած միջնորդությունը բացառապես իրավական հիմքով է, և հարցը պետք է դիտարկել հենց այդ տիրույթում: «Որևէ քաղաքական երանգ պետք չէ տալ, առհասարակ պետք է զերծ մնալ իրավական գործընթացներին քաղաքական երանգ տալուց»,- ասաց Մակունցը: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/06/15/Makunts-lilit/3318320?fbclid=IwAR1ZjSZDSFAXKqmHSHJnTvfUYo015b_37lwid7SKw1WDYDaDOwQQxuFARK4]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր