14918 դիտում
09:30 20-06-2018
«Մանվել Գիգորյանին անձամբ եմ նշանակել բրիգադի հրամանատար». Նորատ Տեր-Գրիգորյանց․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարարի նախկին պաշտոնակատար, գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցի բնորոշմամբ` ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը կազմակերպված, հայրենասեր և հարգված մարդ է:
«Փաստ» օրաթերթի հետ զրույցում Ռուսաստանում ապրող գեներալն ասաց. «Մանվել Գրիգորյանին անձամբ եմ նշանակել բրիգադի հրամանատար: Ինձ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Վազգեն Սարգսյանն էին առաջարկել: Մանվել Գրիգորյանը բարձր մակարդակի հրամանատար էր: Ես տեղյակ չեմ` ինչպե՞ս է նա ապրել խաղաղ ժամանակ և հարստացել»:
Նորատ Տեր–Գրիգորյանցը, խոսելով ԱԱԾ–ի խուզարկության մասին, նշեց, որ զինվորների պահածոների հայտնաբերումն իր համար անհավատալի և ծիծաղելի էր: «Դա մանկական բարբաջանքի էր նման»,- ժպտալով՝ ասաց մեր զրուցակիցը:
Զենք–զինամթերքի հայտնաբերումը գեներալին այդքան զարմանալի և ծիծաղելի չթվաց, սակայն նրա համար այլ բան էր անհասկանալի. «Ինչքան գիտեմ, Մանվել Գրիգորյանը հեղաշրջում անել չէր ուզում: Ինչո՞ւ այդքան շատ զենք: Դա պետք էր հանձնել: Երկրապահները պետք է սերունդ կրթեն, փորձ փոխանցեն: Ձեր հարցերի պատասխանները չունեմ, քանի որ երբեք այդ կառույցի մասին չեմ ունեցել հետին մտքեր և այլ պատկերացումներ»:
Մեր հարցին` ՊՆ–ն կամ անձամբ նախկին նախարարն ի՞նչ կապ կարող էին ունենալ այս գործին, գեներալը պատասխանեց. «Ես իրավապահ չեմ, չեմ կարող ասել: Ես 1995 թվականից դուրս եմ եկել նախարարությունից և կապ չունեմ: Գուցե նրանք էլ իմ կարիքը չունեն: Բայց, էլի եմ ասում, երևույթն ամոթալի է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
11279 դիտում
10:44 12-04-2016
«Ցավոք, մեր պաշտպանության նախարարը խղճաց ադրբեջանցիներին». Նորատ Տեր-Գրիգորյանց. «Հայկական ժամանակ»
36218 դիտում
08:56 17-02-2018
Ադրբեջանն այնքան սպառազինություն է ձեռք բերել, որ կարող է հարձակվել ցանկացած պահի. Նորատ Տեր-Գրիգորյանց. «168 ժամ»
8266 դիտում
20:28 30-11-2018
Խաչատուրովին «բանդիտ» ներկայացնելով` խայտառակել ենք նաև ՀԱՊԿ-ը. Նորատ-Տեր Գրիգորյանց. Tert.am
Այս բաժնից
3196 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2224 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»