211652_close_icon
views-count8266 դիտում article-date 20:28 30-11-2018

Խաչատուրովին «բանդիտ» ներկայացնելով` խայտառակել ենք նաև ՀԱՊԿ-ը. Նորատ-Տեր Գրիգորյանց. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2018/11/30/Norat-ter-grigoryants/2859526?fbclid=IwAR3I0Agm8CDc7Op-NgqTpZg_9kiQ238jvwN9DktAy_MWW5pyGpaEXc4LTP4]Tert.am[/url]-ը գրում է. Հայ-ռուսական փոխհարաբերություններում «ինչ-որ ճաք է նկատվում»՝ երկրում տեղի ունեցած հեղափոխական իրադարձություններից ու ստեղծված ներքաղաքական ճգնաժամից հետո, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ կատարվածը «թյուրիմացություն» է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ (1992-1995 թթ.), 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ պատասխանելով հայ-ռուսական հարաբերությունների, ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակի հետ կապված հարցերին: «Խաչատուրովին կարելի էր հրավիրել այստեղ՝ մի բաժակ թեյի ու ասել `գիտեք, պարոն Խաչատուրով, կարծում ենք, որ դուք այլևս հետ գնալու կարիք չունեք, քանի որ մենք Ձեր փոխարեն մեկ ուրիշին կուղարկենք: Իսկ այստեղ սկսեցին ամբողջ աշխարհով գոռալ, թե Խաչատուրովը «բանդիտ» է, հանցագործ, իսկ Խաչատուրովը ամենևին էլ բանդիտ չէ, շատ լավ զինվորական է, մեծ ներդրում ունի հայոց բանակի կազմավորման հարցում»,- նշեց Նորատ Տեր-Գրիգորյանցը: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/11/30/Norat-ter-grigoryants/2859526?fbclid=IwAR3I0Agm8CDc7Op-NgqTpZg_9kiQ238jvwN9DktAy_MWW5pyGpaEXc4LTP4]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր