80058 դիտում
13:31 21-06-2018
«Քայլ արա» շարժման երիտասարդ ակտիվիստներն ու բազմաթիվ բարեգործությունների հեղինակը, ով երբևէ չի ցանկացել այդ մասին բարձրաձայնվի, այցելեցին Գավառի մանկատուն. Մատաղից առաջ հնչեց Տերունական աղոթք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունսի 20-ին, «Քայլ արա» շարժման մի քանի երիտասարդ ակտիվիստներ Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Բաղդասար Քերոբյանի հետ անակնկալ այցելեցին Գավառի մանկատուն: Նրանց ցանկություն էր, որպեսզի օրը երեխաների համար լցվեր տոնական երգուպարով:
Նրանք դատարկաձեռն չէին այցելել մանկատուն: «Քայլ արա» շարժման երիտասարդ ակտիվիստներից, ով հանրությանն ավելի շատ հայտնի է Ամիգո մականվամբ, մեկ օր առաջ մկրտվել էր ու ստացել Դանիել հոգևոր անունը, մանկատուն մատաղ էր բերել: Մատաղը ճաշակելուց առաջ էլ երեխաներն ու հյուրերը առ Աստված Տերունական աղթոքն հնչեցրեցին:
Մինչ ճաշարանում կբացվեին սեղաններն ու կմատուցվեր մատաղը, դահլիճում «Քայլ արա» շարժման երիտասարդ ակտիվիստները Բ. Քերոբյանի հետ երգուպարով ուրախացնում էին երեխաներին:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում Բ. Քերոբյանի ընկերը, ով հրաժարվեց իր անունն հայտնել, ասում էր. «Բաղդասարը արցախյան պատերազմի ակտիվ մասնակից է եղել: Մասնակցել է նաև Շուշիի ազտագրմանը և իր աչքերով է տեսել հերոս քաղաքի ազատագրումը:
Վերջին տարիներին բնակվել է Ռուսաստանի Դաշնությունում, սակայն միշտ կապը պահպանել է Հայաստանի հետ:
Բազմաթիվ բարեգործական միջոցառումներ է կազմակերպել, սակայն երբեք չի ցանկացել, որպեսզի այդ մասին բարձրաձայնվի:
Ամեն անգամ ասում է՝ «Աստված վերևից տեսնում է ու իզուր չէ ասված. «Էնպես պետք է անես, որ աջ ձեռքդ չիմանա, թե ինչ է անում ձախ ձեռքը»: Ճիշտն ասած, սա առաջին դեպքն է, երբ նրա արած միջոցառումը դառնալու է հրապարակման նյութ»:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Բ. Քերոբյանը 7 երեխաների հայր է, սակայն նրա սեփական երեխաները 2-ն են. 5-ին նա որդեգրել է, երբ երեխաները մի քանի օրական են եղել:
Երեկ Գավառի մանկատանը 2 երկվորյակ եղբայրները Բաղդասարի մոտից տեղ չէին գնում ու, չգիտես ինչու նրան անընդհատ հարց էին տալիս. «Մեզ կտանե՞ս քո հետ»:
Ու հիմա Բաղդասարը ցանկություն ունի իր ընտանիքի անդամ 5 տղաների թիվը ավելացնել ևս 2-ով, սակայն դրա համար հատուկ ընթացակարգ գոյություն ունի:
Վերջում երեխաները իրար հերթ չտալով, որպես բարի հիշողություն, նկարահանվում էին հյուրերի հետ ու այստեղ էլ առաջնահերթությունը Ամիգոյինն էր. ամենից շատ նրա ու Բաղդասարի հետ էին երեխաները լուսանկարվում:
Մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը իր շնորհակալությունը հայտնեց մանկատուն անակնկալ այցի եկած անձանց ու իր խոսքում ասաց. «Ձեր այցը մանկատան սաների մոտ կմնա որպես բարի հիշողություն: Թող Աստված ձեզ ուժ ու կորով տա և թող այնպես լինի, որ աշխարհում ոչ մի երեխա ծնողազուրկ չլինի, սակայն, ցավոք, ինչքան էլ ցանկանանք, միևնույն է….»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 207+
207+