Թրամփը քննարկում է Պուտինի հետ հանդիպման հնարավորությունը. CNN
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման հնարավորությունը: Պատասխանելով Պուտինի հետ հնարավոր հանդիպման մասին հարցին, Թրամփը նշել է. «Մենք քննարկում ենք հնարավորությունները»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հաջորդ շաբաթ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը կայցելի Մոսկվա: Այցի շրջանակներում նա երկու նախագահների հանդիպման կազմակերպման հնարավորությունը կքննարկի:
Ավելի վաղ [url=https://www.bloomberg.com/news/articles/2018-06-20/trump-is-said-to-plan-meeting-with-putin-in-europe-in-july]Bloomberg[/url]-ը հայտնել էր, որ Թրամփի և Պուտինի հանդիպումը կարող է տեղի ունենալ հուլիսին՝ ԱՄՆ նախագահի Լոնդոն այցից հետո:
Թրամփը մտադիր է հանդիպումը կազմակերպել Սպիտակ տանը։ Մոսկվան առաջարկում է չեզոք վայր: [url=https://edition.cnn.com/2018/06/21/politics/donald-trump-vladimir-putin-meeting/index.html]CNN[/url]-ի հաղորդմամբ հավանական է, որ հանդիպումը տեղի ունենա Վիեննայում։