Հիշեք, որ ես ոչինչ չեմ զիջել․ Թրամփը՝ Հելսինկիում Պուտինի հետ հանդիպման մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ոչ մի զիջման չի գնացել Հելսինկիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը: Այդ մասին Թրամփը գրել է Twitter-ի իր [url=https://twitter.com/realDonaldTrump/status/1021370601863294977]էջում[/url]:
«Երբ կեղծ լուրեր եք լսում, որտեղ բացասաբար անդրադառնում են նախագահ Պուտինի հետ իմ հանդիպմանը, և թե ես ինչից եմ հրաժարվել, հիշեք, որ ես ոչինչ չեմ զիջել, մենք պարզապես խոսում էինք երկու երկրների համար ապագա շահերի մասին: Մենք նաև շատ լավ հարաբերություններ ենք հաստատել իրար հետ, ինչը հիանալի է բոլորի համար, բացի կոռումպացված ԶԼՄ-ներից»,- գրել է Թրամփը:
[url=https://shamshyan.com/hy/article/2018/07/16/1100956/]Հիշեցնենք[/url], որ Թրամփի և Պուտինի բանակցությունները կայացել են Հելսինկիում հուլիսի 16-ին: Հանդիպման արդյունքներով՝ երկրների նախագահները հայտարարել են երկու երկրների հարաբերություններում բարելավման հարցում շահագրգռվածության մասին: