29568 դիտում
21:36 22-06-2018
Էդմոն Մարուքյանը ԱԱԾ տնօրենին է դիմել 2016-ին հրապարակված ՊԵԿ-ի վերաբերյալ աղմկահարույց ձայնագրության առնչությամբ
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարցում է ուղարկել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին՝ կապված համացանցում 2016թ. մարտի 30-ին հրապարակված՝ ՊԵԿ-ի վերաբերյալ ձայնագրության հետ ։
Այս մասին Մարուքյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
«Դրանում (նկատի ունի ձայնագրությունը) հեղինակը մանրամասն տվյալներ էր ներկայացնում ՊԵԿ-ում պաշտոնավարող կամ նախկինում պաշտոնավարած անձանց, Ազգային անվտանգության ծառայության մաքսանենգության դեմ պայքարի բաժնի և այլոց կողմից կատարված ենթադրյալ հանցագործությունների՝ հատկապես պետական բյուջե փոխանցման ենթակա գումարները գրպանելու վերաբերյալ: Հարկ է նշել, որ ձայնագրությունը համացանցից ջնջված է, սակայն գործի նյութերում այն պետք է պահպանված լինի։ Հարցմամբ խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն, թե ազգային անվտանգության ծառայության կողմից ինչ քայլեր են ձեռնարկվել նշված ձայնագրությունն ստանալուց հետո՝ ենթադրյալ հանցագործությունների բացահայտման ուղղությամբ։ Կարծում եմ, որ նախկին ՊԵԿ նախագահ և ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը ասելիք ունի ԱԱԾ-ին»,-գրել է պատգամավորը:
Նմանատիպ նյութեր
4544 դիտում
14:40 03-07-2020
Էդմոն Մարուքյանը դիմել է ԱՄՆ Կոնգրեսի անդամներին՝ 2021 թ. արտաքին օգնության տրամադրման վերաբերյալ հարցով
Այս բաժնից
913 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
937 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»