4544 դիտում
14:40 03-07-2020
Էդմոն Մարուքյանը դիմել է ԱՄՆ Կոնգրեսի անդամներին՝ 2021 թ. արտաքին օգնության տրամադրման վերաբերյալ հարցով
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել է ԱՄՆ Կոնգրեսի անդամներին՝ 2021 թվականի արտաքին օգնության տրամադրման վերաբերյալ հարցով (FY2021 Foreign Aid Bills)։ Այս մասին Մարուքյանը հայտնում է ֆեյսբուքյան իր էջում.
«Սիրելի՛ քաղաքացիներ,
Տեղեկացնում եմ, որ դիմել եմ ԱՄՆ Կոնգրեսի անդամներին՝ 2021 թվականի արտաքին օգնության տրամադրման վերաբերյալ հարցով (FY2021 Foreign Aid Bills)։
Մասնավորապես, կարևորելով Արցախում "HALO Trust"-ի միջոցով այս տարիների ընթացքում իրականացվող ականզերծման աշխատանքների շարունակականությունը՝ իմ կողմից շեշտադրվել է այդ աշխատանքների նշանակությունը հակամարտության գոտում քաղաքացիական անձանց կյանքերը փրկելու առումով։
Այս աշխատանքները երաշխավորում են տասնյակ հազարավոր անձանց անվտանգությունն Արցախում։ Մասնավորապես, սկսած 2000 թվականից Արցախում ականազերծվել է մոտավորապես 500 ականապատ տարածք։
Այս աշխատանքները նաև տարածաշրջանում խաղաղության վերահաստատման առումով մեծ նշանակություն ունեն։
Հայ-ամերիկյան բարեկամությունն ապացուցել է իր ուժը՝ Մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը պաշտպանելու, խաղաղությունն ու անվտանգությունը երաշխավորելու հարցում։
Ինչպես ասում էր Վիլյամ Ֆուլբրայթը, ուժեղ օրենսդրի ամենամեծ արժանիքն այն չէ, թե նա ինչ կարող է անել, այլ այն, թե նա ինչը կարող է կանխել»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6478 դիտում
13:48 09-01-2018
Էդմոն Մարուքյանը Բագրատաշենի խնդրին առնչվող հարցով դիմել է վարչապետին և ՏՄՊՊՀ նախագահին
13301 դիտում
21:38 23-10-2018
Աջ ղեկով մեքենաների հարցով Էդմոն Մարուքյանը դիմել է վարչապետին
Այս բաժնից
901 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»