211652_close_icon
views-count10593 դիտում article-date 20:26 23-06-2018

Արմեն Գրիգորյան. Մենք ունենք բավարար քաղաքական կամք և անհրաժեշտ ռեսուրսներ՝ մեր առջև ծառացած խնդիրներին համակարգված լուծում տալու համար. Tert.am

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքով՝ 2007 թվականին ընդունված Ազգային անվտանգության ռազմավարության թարմացման բուն աշխատանքային գործընթացը կսկսվի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո: Նա Tert.am-ի հետ զրույցում նշել է, որ փաստաթղթի մշակման աշխատանքներում պետք է ներգրավված լինի իրավասու և շահագրգիռ մարմինների լայն շրջանակ: [b]- Պարո՛ն Գրիգորյան, Դուք Անվտանգության քարտուղար նշանակվելուց հետո հայտնել էիք, որ ազգային անվտանգության հայեցակարգը, որն ընդունվել է 2007 թվականին, կարիք ունի փոփոխության: Այն փոխելու անհրաժեշտության մասին խոսվում է այս տարվա սկզբից: Հետաքրքիր է՝ ինչ-որ գործընթաց այդ ուղղությամբ արդեն սկսվե՞լ է, ի՞նչ փուլում է գտնվում այն:[/b] - Ազգային անվտանգության ռազմավարությունն իր նշանակությամբ և կարևորությամբ այն փաստաթուղթն է, որի մշակման աշխատանքներում պետք է ներգրավված լինի իրավասու և շահագրգիռ մարմինների լայն շրջանակ: Անվտանգության խորհրդի գրասենյակն այս պահին դեռևս գտնվում է վերակազմավորման փուլում: Վերոնշյալ փուլն ավարտին հասցնելուն պես անմիջապես կսկսենք փաստաթղթի թարմացման համար անհրաժեշտ նախապատրաստական, ընթացակարգային գործընթացները, իսկ բուն աշխատանքային գործընթացը կսկսվի նախատեսվող արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո: [b]- Ենթադրվում է, որ ազգային ավտանգության հայեցակարգում խմբագրման պետք է ենթարկվեն Հայաստանին ուղղված սպառնալինքներին և մարտահրավերներին վերաբերող մասերը: Եթե հրապարակային մասը ներկայացնենք, Ձեր պատկերազմամբ, ի՞նչ նոր մարտահրավերների և սպառնալիքների առջև է կանգնած այսօրվա Հայաստանը: [/b] - Ցավոք, դրանք քիչ չեն, մասնավորապես՝ դա արտագաղթն է, կոռուպցիան, կիբեռհանցագործությունը և այլն: Համոզված եմ, որ փաստաթղթի մշակման ընթացքում ցանկը կավելանա: [b]- Անվտանգության հայեցակարգի փոփոխման անհրաժեշտության մասին քննարկումների ընթացքում կար կարծիք, որ չնայած Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը մեր արտաքին օրակարգի առաջնագծում է, Հայաստանի արտաքին քաղաքականությունը չպետք է սահմանափակվի ու պտտվի միայն այս հարցի շուրջ: Դուք ի՞նչ կարծիք ունեք դրա վերաբերյալ: [/b] - Ես ամենևին չեմ կիսում այն կարծիքը, որ ՀՀ արտաքին քաղաքականությունն այս պահին սահմանափակվում է միայն Լեռնային Ղարաբաղի հիմնահարցով: Այո, այն արտաքին քաղաքականության օրակարգի առաջնագծում է, սակայն այդ օրակարգն առավել քան հագեցած է և՛ երկկողմ, և՛ բազմակողմ ուղղություններում: [b]- Խոսենք մեր «թշնամիների», «հակառակորդների» մասին: 2007 թվականից հետո ավելացե՞լ, պակասե՞լ, թե՞ փոխվել են դրանք: Դժվարացե՞լ, թե՞ ՝հեշտացել է դրանց դեմ պայքարելը: [/b] - Գիտեք, ես կգերադասեի զերծ մնալ նման ձևակերպումներից, քանի որ դրանք հիշեցնում են ալիևյան վարչակազմին բնորոշ ատելություն և չարություն քարոզող լոզունգներ: Պայքարը երբեք հեշտ չի լինում: Այս պարագայում կարևորն այն է, որ մենք ունենք բավարար քաղաքական կամք և անհրաժեշտ ռեսուրսներ՝ մեր առջև ծառացած խնդիրներին համակարգված լուծում տալու համար: [b]- Պարո՛ն Գրիգորյան, երբ խոսում ենք անվտանգային կոմպոնենտի մասին, առավել շատ հաշվի է առնվում արտաքին քաղաքականությունը՝ միջազգային հարթակում մեր հնարավորությունները: Հայաստանը, չունենալով լուրջ բնական ռեսուրսներ, շրջափակված լինելով 2 հարևանների կողմից, չունենալով լուրջ տնտեսական լծակներ, Ձեր պատկերացմամբ, ինչպե՞ս պետք է դիրքավորվի միջազգային արենայում: Ի՞նչը կարող է լինել Հայաստանի ռեսուրսը աշխարհի հետ բանակցելու համար: [/b] - Իմ խորին համոզմամբ՝ աշխարհի հետ բանակցելու մեր ռեսուրսը մի շարք փոխկապակցված կոմպոնենտների ամբողջություն է, մասնավորապես՝ կայուն աճող տնտեսություն, կոռուպցիայի տոտալ վերացում, մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարության բարձր մակարդակ: Այս կոմպոնենտների առկայության պարագայում մենք կկարողանանք ամրապնդել մեր դերն արտաքին աշխարհում, մեր ձայնն առավել լսելի դարձնել, և հետևաբար հնարավորություն կունենանք առավել արդյունավետ լուծելու մեր արտաքին քաղաքականության մեջ առկա անվտանգային և այլ օրակարգային հարցերը: Մանրամասները՝ [url=http://www.tert.am/am/news/2018/06/23/Armen-Grigoryan/2722519]սկզբնաղբյուրում.[/url]

Նմանատիպ նյութեր