ԱՄՆ-ի սահմանին անօրինական միգրանտների 500-ից ավելի երեխաներ կրկին միավորվել են իրենց ծնողների հետ
ԱՄՆ ներքին անվտնագության նախարարությունում հայտարարել են, որ երկրի սահմանին անօրինական միգրանտների 520-ից ավելի երեխաներ կրկին միավորվել են իրենց ծնողների հետ։ Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ ամերիկյան իշխանությունները մտադիր են առաջիկա օրերին ևս 24 երեխաների վերադարձնել նրանց ծնողներին։
Նշենք, որ ծնողներից առանձնացված երեխաների համար սահմանին ստեղծվել էին ճամբարներ, որտեղ և պահում էին երեխաներին։ Դեպքը ամերիկյան հասարակության, ինչպես նաև միջազգային շատ կառույցների շրջանում մեծ դժգոհություն էր առաջացրել։