8887 դիտում
19:13 04-11-2019
«Հայկական Տիեզերք» գորգը գնվել է 30,000 ԱՄՆ դոլարով, Սերժ Թանկյանի կիթառը վաճառվել է 7,500 ԱՄՆ դոլար, իսկ Վարպետ Ջիվան Գասպարյանի դուդուկը՝ 3,500 ԱՄՆ դոլար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ նոյեմբերի 4-ին, ավարտվեց Կալիֆորնիայում կազմակերպված բարեգործական միջոցառումը, որի ամբողջ հասույթը ուղղվելու է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում Հերոսների սրճարանի և ուսումնական կենտրոնի կառուցմանը։
Բարեգործական ճաշին մասնակցել են 500-ից ավելի հայեր, ներկա է եղել երգիչ Ձախ Հարութը, Արտաշ Ասատրյանը և այլ հայտնի ամերիկահայեր։
Միջոցառման ընթացքում աճուրդ է կազմակերպվել և միայն աճուրդից հավաքվել է մոտ 66,000 ԱՄՆ դոլար։
Ամերիկահայերից մեկը «Հայկական Տիեզերք» գորգը գնել է 30,000 ԱՄՆ դոլարով, Սերժ Թանկյանի կիթառը վաճառվել է 7,500 ԱՄՆ դոլար, իսկ Վարպետ Ջիվան Գասպարյանի դուդուկը՝ 3,500 ԱՄՆ դոլար, եղել են նաև նվիրատվություններ՝ 25,000 ԱՄՆ դոլարի չափով։
Եվ սա դեռ ամենը չէ, ներկա պահին ամփոփվում են նաև միջոցառման ընթացքում հավաքված այլ նվիրատվությունները, որի մասին կիրազեկենք քիչ ավելի ուշ, ըստ տեղեկությունների ընդհանուր գումարը 200,000 ԱՄՆ դոլարի կարգի է հասնում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
9957 դիտում
23:15 08-03-2020
Վաշինգտոնի Մայր տաճարում հնչել է հայկական դուդուկը` Ջիվան Գասպարյանի կատարմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1038 դիտում
18:44 18-05-2015
Beatles-ի կիթառը վաճառվել է կես միլիոն դոլարով
2131 դիտում
15:03 26-06-2016
Հայտնի ամերիկացի երգիչ Փրինսի կիթառը Լոս Անջելեսի աճուրդում վաճառվել է 137,5 հազար դոլարով