ԻՊ գրոհայինները Իրաքի անվտանգության ուժերի աշխատակիցների են գերեվարել և պահանջում են ազատ արձակել բոլոր սուննիներին
Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները գերեվարել են այդ երկրի անվտանգության ուժերի 6 ծառայողների։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Վերջինի տվյալներով՝ ահաբեկիչները սպառնացել են, որ կսպանեն իրաքցի ուժայիններին, եթե իշխանություններն ազատ չարձակեն բոլոր սուննի բանտարկյալ կանանց։
Նշվում է, որ առևանգվածները շիաներ են։