211652_close_icon
views-count1477 դիտում article-date 20:46 22-04-2021

Մեր համերաշխությունն ու աջակցությունն ենք հայտնում Սյունյաց աշխարհի մեր հայրենակիցներին. պահանջում ենք անհապաղ ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին. Հայաստանի Հանրապետական կուսակցություն

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ մտահոգված լինելով վարչապետի  աթոռին սերտաճած կապիտոլյանտի Սյունիք կատարած սադրիչ այցով եւ դրան հետեւած իրավապահ համակարգի կողմից Սյունիքի մարզի մի շարք համայնքապետերի եւ  բնակիչների  հանդեպ իրականացվող սանձարձակ բռնաճնշումներով, խստորեն դատապարտում է երկրում շարունակական տեռորի, քաղաքական հետապնդումների, հիմնարար իրավունքների եւ ազատությունների աղաղակող ոտնահարումների ցանկացած  դրսեւորում եւ պահանջում անհապաղ ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին։

Սյունիքը եղել եւ մնում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ պետականության կենսական հանգույցը, արժանապատիվ գոյության բացառիկ գրավականներից մեկը։

Տարածաշրջանային որեւէ նախագիծ չի կարող իրականացվել Հայաստանի, Արցախի եւ հայժողովրդի կենսական շահերի հաշվին եւ դրանց անտեսմամբ։ 

Վերջին զարգացումները եւս մեկ անգամ ապացուցում են, որ կապիտուլյանտ իշխանությունների շարունակվող պաշտոնավարումը անմիջական սպառնալիք է մերազգային շահերին։ 

Մեր համերաշխությունն ու աջակցությունն ենք հայտնում Սյունյաց աշխարհի մերհայրենակիցներին։

Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմին

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ մտահոգված լինելով վարչապետի աթոռին սերտաճած կապիտուլյանտի Սյունիք կատարած սադրիչ...

Опубликовано Armen Ashotyan Четверг, 22 апреля 2021 г.

Նմանատիպ նյութեր