Ռուսաստանից Թուրքիա թռչող օդանավն արտակարգ վայրէջք է կատարել շարժիչի խափանման պատճառով
Նովոսիբիրսկից Անթալիա թռչող Pegasus Airlines ավիաընկերության Boeing 737 ուղևորատար օդանավը, որում եղել է 190 ուղևոր և անձնակազմի 6 անդամ, ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել Ղազախստանի Ատիրաու քաղաքօ օդանավակայանում։
Ինչպես հայտնում է Ria Novosti-ն, պատճառը եղել է տեխնիկական. Խափանվել է օդանավաի շարժիչներից մեկը։
Նշվում է, որ Ղազախստանի քաղավիացիայի կոմիտեն հաղորդագրություն է ստացել օդանավի անձնակազմից խնդրի մասին։
Օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել նշված օդանավակայանում։