211652_close_icon
views-count8718 դիտում article-date 21:15 24-06-2018

Grand Chess Tour. Արոնյանը զբաղեցրեց չորրորդ տեղը

Փարիզում ավարտվեց Grand Chess Tour շարքի երկրորդ փուլը։ Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը կայծակնային խաղում վաստակեց 11 միավոր և այդ ցուցանիշով զիջեց միայն ամերիկացի Հիկարու Նակամուրային, որը վաստակեց 12 միավոր: Ընդհանուր հաշվարկում հայ շախմատիստը վաստակեց 20 միավոր և զբաղեցրեց չորրորդ տեղը: Մրցաշարի հաղթող ճանաչվեց Նակամուրան՝ 23, երկրորդը ռուսաստանցի Սերգեյ Կարյակինն էր՝ 21,5, լավագույն եռյակը եզրափակեց ամերիկացի Ուեսլի Սոն:

Նմանատիպ նյութեր