211652_close_icon
views-count5217 դիտում article-date 12:52 25-06-2018

Քննարկվել են Վրաստանի հետ 400 կՎ էլեկտրահաղորդման գծի և հաստատուն հոսանքի ներդիրով ենթակայանի կառուցման ընթացքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության առաքելության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, Կայուն զարգացման գրասենյակի տնօրեն Լայլա Էնդրիուս Բաշանին: Ողջունելով հյուրերին՝ նախարար Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության առաքելությանը Հայաստանի էներգետիկայի բնագավառում ցուցաբերած շարունակական աջակցության համար և հույս հայտնել, որ այսուհետ ևս համագործակցությունը հաջողությամբ կշարունակվի։ Բարձր գնահատելով կառույցի դերը տնտեսության տարբեր ոլորտների զարգացման և տարածաշրջանային ինտեգրման գործում՝ Արթուր Գրիգորյանը հյուրերին ներկայացրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից իրականացվող՝ Վրաստանի հետ 400 կՎ էլեկտրահաղորդման գծի և հաստատուն հոսանքի ներդիրով ենթակայանի կառուցման ծրագրի ընթացքը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել էներգետիկ բնագավառը կարգավորող օրենսդրական դաշտի բարեփոխումներին ուղղված ծրագրի, ինչպես նաև Հայաստանում նոր տեխնոլոգիա հանդիսացող հոսանքի փոխակերպման ենթակայանի կառուցման ընթացքում համապատասխան մասնագետների վերապատրաստման հարցի շուրջ: Անդրադարձ է եղել նաև էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման աշխատանքներին և շուկայի ձևավորման հնարավոր նոր մոդելներին: Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործադրելու առավելագույն ջանքեր՝ նախանշված ծրագրերը սեղմ ժամկետներում կյանքի կոչելու համար: [b] Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր