211652_close_icon
views-count5413 դիտում article-date 16:48 25-06-2018

Արցախի ԱԺ նախագահը Առաջնորդության դպրոցի ուսանողների հետ քննարկել է երիտասարդների զարգացման հեռանկարները

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հունիսի 25-ին ընդունել է «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի մի խումբ ուսանողների՝ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սամվել Մովսիսյանի գլխավորությամբ։ Ողջունելով երիտասարդներին՝ խորհրդարանի ղեկավարը կարևորել է ապագա առաջնորդների այցելություններն ու հանդիպումները Ստեփանակերտում ու շրջաններում, ովքեր հետագայում համալրելու են պետական կառավարման համակարգը և իրենց աշխատանքում ինչ-որ չափով առնչվելու են Արցախին։ Աշոտ Ղուլյանը ներկայացրել է հանրապետությունում ներքաղաքական վերջին զարգացումներն ու կառավարման համակարգի բարեփոխման գործընթացը, անդրադարձել զարգացման հեռանկարներին։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Սամվել Մովսիսյանը նշել է, որ դպրոցի կողմից կարևորվում է համագործակցությունը Արցախի` մասնավորապես կրթական հաստատությունների հետ։ Այնուհետև խորհրդարանի նախագահը պատասխանել է օրենսդիր մարմնի գործունեությանը, Ազգային ժողով-Հանրապետության նախագահ սահմանադրական իրավահարաբերություններին, հանրային կառավարման ոլորտում բարեփոխումների ընթացքի և այլ խնդիրների վերաբերյալ ուսանողների առաջադրած հարցերին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր