211652_close_icon
views-count18273 դիտում article-date 16:25 25-06-2018

Ռազմական ոստիկանները շուրջօրյա ծառայություն կիրականացնեն «Զվարթնոց» օդանավակայանում

2018թ. ամառային զորակոչին ընդառաջ հունիսի 25-ից մինչև զորակոչի ավարտը «Զվարթնոց» օդանավակայանում շուրջօրյա ծառայություն են իրականացնելու ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները: Միջոցառումը ձեռնարկվել է ՀՀ վարչապետի այն հայտարարության առնչությամբ, որով արտերկրում գտնվող զորակոչային տարիքի բոլոր հայ երիտասարդներին կոչ էր արվել վերադառնալ հայրենիք և կատարել իրենց սահմանադրական պարտքը: Ռազմական ոստիկանները 24 ժամ անընդմեջ գտնվելու են օդանավակայանում` անհրաժեշտության դեպքում արտերկրից ժամանող երիտասարդներին զինվորական ծառայությունից խուսափելու հետևանքների և քրեական հետապնդումից ազատվելու վերաբերյալ հուզող հարցերին պատասխանելու և, իհարկե, զինվորագրվելու նպատակով հայրենիք վերադարձածների հետագա գործողությունները ճիշտ կազմակերպելու, ուղղորդելու և անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով: Ռազմական ոստիկանները հետևելու են նաև, որպեսզի օդանավակայանի տարածքում գտնվող զինծառայողները խստորեն պահպանեն զինվորական համազգեստի կրման կանոները:

Նմանատիպ նյութեր