211652_close_icon
views-count24063 դիտում article-date 19:27 08-01-2019

Ռազմական ոստիկանության աշխատակիցները ձմեռային զորակոչի շրջանակներում «Զվարթնոց» և «Գյումրի» օդանավակայաններում իրականացնելու են շուրջօրյա պարեկային ծառայություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ռազմական ոստիկանության աշխատակիցները,ձմեռային զորակոչի շրջանակներում,2019թ. հունվարի 8-ից մինչև զորակոչի ավարտը, «Զվարթնոց» և «Գյումրի» օդանավակայաններում իրականացնելու են շուրջօրյա պարեկային ծառայություն` արտերկրից ժամանող զորակոչիկներին դիմավորելու, ըստ անհրաժեշտության զորակոչի վերաբերյալ իրավական պարզաբանումներ տրամադրելու համար: Ռազմական ոստիկանները հետևելու են նաև, որպեսզի օդանավակայանի տարածքում գտնվող զինծառայողները խստորեն պահպանեն զինվորական համազգեստի կրման կանոները: 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր