3498 դիտում
10:06 28-06-2018
Պետական գնումների պայմանագրերից 99-ում առկա է շահերի առերևույթ բախում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց շահերի բախման խնդիրների վերաբերյալ 2017թ. հոկտեմբերից 2018թ. մարտն իրենց իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները:
Պատկերն առավել քան ուշագրավ է: Պարզվել է, որ 2014-2017թթ. բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց մասնակցությամբ 91 առևտրային կազմակերպություն ճանաչվել է գնումների հաղթող, նրանց հետ կնքվել է 709 պայմանագիր: Այդ պայմանագրերից 99-ում առկա է շահերի առերևույթ բախում. բարձրաստիճան պաշտոնատար անձանց կամ նրանց հետ փոխկապակցված անձանց մասնակցությամբ կազմակերպությունները հաղթող են ճանաչվել այն մարմինների գնումների մրցույթներում, որտեղ անձը պաշտոն է զբաղեցրել:
Ըստ էթիկայի հանձնաժողովի` թեև պայմանագրերում բացակայել են կոնկրետ պաշտոնյաների ստորագրությունները, բայց մրցույթների իրականացման և հաղթող մասնակիցների որոշման գործընթացում նրանց շահագրգիռ միջամտության հնարավորությունը չի բացառվում: Ու, բնականաբար, խոսքը ՀՀԿ-ական պատգամավորների կամ պաշտոնյաների մասին է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1048 դիտում
11:03 25-11-2022
ԵՄ էներգետիկայի նախարարները պայմանավորվել են հանել ռուսական գազը համատեղ գնումների պայմանագրերից
1583 դիտում
09:40 29-01-2021
Ակնհայտ հովանավորչություն, շահերի բախում, կոռուպցիոն դրսևորումներ կառավարությունում․ «Ժողովուրդ»
2008 դիտում
09:13 20-10-2022
Բուհերի նախագծի միավորման հեղինակը Ժաննա Ալեքսանյանն է. շահերի բախում․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»