3548 դիտում
10:44 28-06-2018
Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է լինի թափանցիկ ու օրենքի շրջանակում․ Քեն Յալովից․ «Ամերիկայի ձայն»
«Հայերը դուրս էին եկել պայքարի՝ մեծ հաշվով բողոքելու ընդդեմ երկրում համատարած կոռուպցիայի ու անարդյունավետ տնտեսության»,- արձանագրում է ԱՄՆ-ի 25 կոնգրեսականների կողմից՝ պետքարտուղար Մայք Փոմփեոյին ուղղված նամակը: Հայաստանում համատարած կոռուպցիայի մասին նախկինում ևս բազմիցս ահազանգել են միջազգային կառույցները, ներառյալ Transparency International -ը:
«Հայաստանում փոխկապակցված էին օլիգարխիկ բիզնես շրջանակներն ու կառավարությունը: Սա կարևոր խնդիր է, որին պետք է ուշադրություն դարձնել»,- նշում է Վրաստանում և Բելառուսում ԱՄՆ-ի նախկին դեսպան Քեն Յալովիցը:
Փորձագետների կարծիքով նախկին իշխանությունների կոռուպցիայի դեմ պայքարը կրում էր ձևական բնույթ: Դրա վառ օրինակն է կառավարության ձևավորած հակակոռուպցիոն հանձնաժողովը, որի գործունեությունը փորձագետները գնահատում են անարդյունավետ:
«Նախկին իշխանությունների վարած հակակոռուպցիոն ռազմավարությունը լուրջ բնույթ չէր կրում: Ստեղծված հակակոռուպցիոն հանձնաժողովը կրում էր ձևավական բնույթ: Հակակոռուպցիոն մարմինը պետք է զերծ լինի շահերի բախումներից»,- ասում է հակակոռուպցիոն պայքարի փորձագետ Սթիվեն Գաուֆորփեն:
Թավշյա հեղափոխության արդյունքում ձևավորված նոր իշխանությունն կոռուպցիայի դեմ պայքարը հռչակեց իր առաջնահերթություն, իսկ վարչապետ Փաշինյանը բացառեց որևէ հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ: Հեղափոխության հաղթանակը դիտարկվում է որպես Հայաստանին ընձեռված հնարավորություն օրենքի գերակայության հաստատման ու կոռուպցիայի վերացման հարցում:
«Հեղափոխությունը Հայաստանում փայլուն հնարվորություն է: Այն անսպասելի էր, սակայն չափազանց ողջունելի, որն ընդգծում է քաղաքացիների կամքը ժողովրդավարության հաստատման գործում և կոռուպցիայի դեմ պայքարում»։
Վերջին շրջանում երկիրը ցնցեցին մի շարք կոռուպցիոն բացահայտումներ, ներառյալ գեներալ Մանվել Գրիգորյանի, նախկին նախագահի անվտանգության ծառայության պետ Վաչագան Ղազարյանի և այլոց հետ կապված զարգացումներ: Հարուցվեցին չարաշահումների, յուրացումների ու անօրինական զենք պահելու հետ կապված բազմաթիվ քրեական գործեր: Բերման ենթարկվածների թվում էր նաև նախկին նախագահ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը:
«Չափազանց գովելի են նոր իշխանությունների քայլերն ընդդեմ կոռումպացված գեներալների ու գործիչների, սակայն անհրաժեշտ է անել ավելին: Դա չպետք է դառնա որոշ գործիչների դեմ պայքար: Անհրաժեշտ է իրականացնել լուրջ բարեփոխումներ արդարադատության, դատական համակարգերում, ինչպես նաև քաղաքական և տնտեսական ոլորտների տարանջատում»,- ընդգծում է դեսպան Յալովիցը:
Դեսպան Յալովիցի կարծիքով կոռուպցիայի դեմ պայքարում կարեւոր է պահպանել օրինականությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը: Զուգահեռներ անցկացնելով Վրաստանի հետ՝ նա կոչ արեց Հայաստանի նոր իշխանություններին խուսափել Վրաստանում թույլ տված սխալներից:
«Սաակաշվիլիի իշխանությունը սկսեց հետապնդել օլիգարխներին և կոռումպացված գործիչներին, սակայն այդ գործողությունները չէին ուղեկցվում բաց, թափանցիկ իրավական գործընթացներով, այլ ընդամենը վերջիններից բռնագանձում էին գումարներ: Նրանք դատական համակարգը օգտագործում էին որպես ճնշման միջոց, որի արդյունքում շատ մարդիկ հայտնվեցին ճաղերի հետևում: Կարծում եմ՝ դա կոռուպցիայի մեկ այլ դրսևորում էր: Ես կոչ կանեմ Հայաստանի իշխանություններին խուսափել դրանից»,- նշում է նախկին դեսպանը:
Նա կոչ է անում կոռուպցիայի դեմ վարել թափանցիկ պայքար՝ հիմնվելով ազատ մամուլի ու օրենքի վրա: Կոռուպցիան արմատախիլ անելու հարցում նա կարևորում է նաև հանրային լուրջ աջակցությունը:
[url=https://www.amerikayidzayn.com/a/4457586.html]Աղղբյուրը՝ «Ամերիկայի ձայն»[/url]
Նմանատիպ նյութեր
2049 դիտում
09:43 07-02-2019
Վրաստանն ու Հայաստանը տարածաշրջանի ժողովրդավարության օրինակներն են, Քենեթ Յալովից․ «Ամերիկայի ձայն»
3320 դիտում
11:08 06-09-2019
«Նախկիններին բռնելը» կոռուպցիայի դեմ պայքար չէ․ կոռուպցիայի դեմ պայքարը «ներկաներին բռնելն» է»․ «Առավոտ»
14845 դիտում
14:12 11-05-2018
Առաջնահերթն են հանցագործության դեմ պայքարը, կոռուպցիայի դեմ պայքարը. Վալերի Օսիպյան
Այս բաժնից
703 դիտում
22:27 23-12-2024
Մայր Աթոռում տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչություն
814 դիտում
22:14 23-12-2024
Հանրային վայրերում տեսահսկման համակարգ տեղադրելու օրինագիծը հանվեց շրջանառությունից. ՆԳՆ
877 դիտում
21:59 23-12-2024
Դավիթ Խուդաթյանը քննարկել է նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի վերաբերյալ հարցեր