3925 դիտում
10:57 28-06-2018
Ինչի՞ն է վերաբերել կառավարության արտահերթ նիստի փակ հարցը. փողի՞ն. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը նախօրեին արտահերթ նիստ է անցկացրել, որի օրակարգի երկու հարցերից մեկը եղել է փակ ռեժիմով քննարկման, իսկ զեկուցողը՝ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Ինչն է եղել հարցը, բնականաբար, պարզ չէ, սակայն ենթադրելի է, որ խոսքը վերաբերել է փողին:
Հարցն այն է, թե ինչ համատեքստում՝ փողի բացակայությա՞ն, թե՞ ֆինանսական որևէ վերաբաշխման, որի հասցեականությունը պահանջում է գաղտնիություն, քանի որ առնչվում է անվտանգության և պաշտպանության հարցերին: Հայաստանում իրավական գործընթացները, իրավապահների ակտիվ աշխատանքը որոշակիորեն անուշադրության են մատնել պետության համար կարևորագույն ֆունկցիոնալ նշանակության, մասնավորապես՝ տնտեսության կենսագործունեության հարցերը:
Կենտրոնական բանկը, իհարկե, նախօրեին արձանագրեց, որ Հայաստանում երկրորդ եռամսյակում տնտեսության ակտիվությունը եղել է սպասվածից ավելին:
Սակայն հարց է առաջանում, թե ո՞րն էր սպասվածը: Բայց սպասվածից բացի, կա նաև հարաճուն մարտահրավերների խնդիրը, քանի որ Ադրբեջանը ակնհայտորեն, այսպես ասած, «տեմպ» է հաղորդել, և այստեղ, իհարկե, Հայաստանն իրավունք չունի հետ մնալու, հետևաբար ունի անընդհատ ավելացնելու անհրաժեշտություն: Խնդիրն այստեղ այն չէ, որ հետ մնալու դեպքում Ադրբեջանն անպայմանորեն անցնելու է ռազմական գործողությունների: Դա չափազանց բարդ և բազմաշերտ հարց է, ու բոլորն են, թերևս, հասկանում, որ պատերազմի ու խաղաղության խնդիրը հայ-ադրբեջանական խնդիր չէ, այլ գլոբալ քաղաքական:
Հետևաբար՝ այստեղ լոկ ռազմական հավասարակշռությունը չէ հարց լուծողը: Հայաստանը կարող է, այսպես ասած, այդ հավասարակշռության որևէ տարբերություն չեզոքացնել դիվանագիտական դաշտում Ռուսաստանի և Արևմուտքի, նաև Իրանի հետ աշխատանքով, նաև Վրաստանի հետ աշխատանքով:
Իհարկե, այստեղ անկասկած անմիջական օպերատիվ մասով առանցքայինը Ռուսաստանն է, Ռուսաստանին դաշնակցային պարտավորություններին «գամած» պահելը: Բայց դա հնարավոր է, երբ Հայաստանն ունենա սեփական ուժերին վստահություն: Իսկ այդ վստահությունը տվյալ պարագայում չի կարող լինել միայն իշխանության ինքնին բարձր լեգիտիմությունը, քանի որ այստեղ հարցը լինելով գլոբալ քաղաքականության կոնտեքստում՝ Հայաստանից պահանջում է մոտեցումներ, դիրքորոշում, մարտավարական և ռազմավարական պլանավորումներ: Այսինքն՝ դիվանագիտական դաշտում հավասարակշռությունն ապահովելը և ըստ այդմ՝ անվտանգությունն ու կայունությունը երաշխավորելը կախված է հենց այն հանգամանքից, թե իր պլանավորումներում Հայաստանը տոկոսային ինչ հարաբերակցությամբ է հիմնվում սեփական կարողությունների և պաշտպանունակության վրա, ու ինչ տոկոս է մնում արտաքին աջակցությանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3952 դիտում
10:18 07-03-2017
Փողի ու ավելի շատ փողի պայքար է լինելու. «168 ժամ»
4887 դիտում
12:01 13-02-2017
Տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ. չեղարկվել է ԱԺ արտահերթ նիստի մասին որոշումը
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3217 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը