211652_close_icon
views-count4694 դիտում article-date 21:12 28-06-2018

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են գտնվել սոպրանո Լիաննա Հարությունյանի մենահամերգին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա տիկինը՝ Աննա Հակոբյանն Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա են գտնվել սոպրանո Լիաննա Հարությունյանի մենահամերգին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից: Համերգը կազմակերպվել է «Երեւանյան հեռանկարներ» 19-րդ միջազգային փառատոնի շրջանակում: Լիաննա Հարությունյանը հանդես է եկել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Նշենք, որ «Երեւանյան հեռանկարներ» 19-րդ միջազգային փառատոնն անցկացվում է վարչապետի բարձր հովանու ներքո:

Նմանատիպ նյութեր