211652_close_icon
views-count5471 դիտում article-date 13:22 26-06-2018

Հանրահռչակ սոպրանո Լիաննա Հարությունյանն առաջին անգամ հանդես կգա Հայաստանում` մեծ մենահամերգով

«Երևանյան հեռանկարներ» 19-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում հունիսի 28-ին , ժամը 19:00 Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա այսօրբա ամենահզոր սոպրանոներից մեկի՝ Լիաննա Հարությունյանի մենահամերգը` Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրժոր Էդուարդ Թոփչյան: Այս կապակցությամբ հունիսի 27-ին ժամը 14:30 Արամ Խաչատրյան համերգասրահի ճեմասրահում տեղի կունենա հանրահայտ սոպրանո Լիաննա Հրությունյանի, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրժոր Էդուարդ Թոփչյանի և Երևանյան Հեռանկարներ միջազգային փառատոնի հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանի մամուլի ասուլիսը: Համերգային ծրագիրը ներկայացնում է արիաներ և նախերգանքներ. Ջուզեպպե Վերդի, Պիետրո Մասկանի, Ջոակինո Ռոսինի, Ֆրանչեսկո Չիլեա, Ջակոմո Պուչինի: «Երևանյան հեռանկարներ» 19-րդ միջազգային երաժշտական փառատոնը անց է կացվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո:

Նմանատիպ նյութեր